• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

13 հոկտեմբերի, 2022
Հայաստանի և Նիդերլանդների  ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ․ հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Կաախի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:

Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջև համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի և տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: